Rolls-Royce-ը Շանհայի ավտոսրահի համար պատրաստել է հատուկ մոդել՝ Ghost Alpine (լուսանկարներ)

17:36 • 19.04.13

Բրիտանական հանրահայտ Rolls Royce մեքենաշինական ընկերությունը լավ գիտի, որ հարուստ չին հաճախորդները նախընտրում են ձեռք բերել մեքենաների էքսկլյուզիվ տարբերակները։ Հենց այս պատճառով էլ վաղը Շանհայում մեկնարկող ավտոսրահի համար պատրաստել է Ghost Alpine բացառիկ մոդելը։

 

Ինչպես նշում է LuxPlanet-ը, նորույթի ստեղծումը հիմնված է 1913թ. արտադրության Silver Ghost մոդելի վրա։ Կապույտ գույնի մեքենան խորհրդանշում է Silver Ghost-ի ստեղծման 100-ամյակը։ Մեքենայի տեխնիկական բնութագրի վերաբերյալ որևէ մանրամասներ հայտնի չեն։

 

Բացի Rolls Royce-ից, Շանհայի ավտոսրահում իրենց նորույթները կներկայացնեն աշխարհի մյուս հեղինակավոր մեքենաշինական ընկերությունները։

 
 
 
 

 

Rolls-Royce-ը Շանհայի ավտոսրահի համար պատրաստել է հատուկ մոդել՝ Ghost Alpine (լուսանկարներ)