Twitter #music. նոր մանրամասներ սոցկայքի երաժշտական ծառայության մասին

13:13 • 19.04.13

Աշխարհի խոշորագույն սոցկայքերից մեկը համարվող Twitter-ը երեկ գործարկել է իր նոր երաժշտական ծառայությունը, որի միջոցով օգտատերերին խորհուրդներ կտա երաժշտության ընտրության հարցում։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Twitter #music ծառայությունը համագործակցում է Apple-ի iTunes-ի, ինչպես նաև Spotify և Rdio առցանց ծառայությունների հետ։

 

Նոր ծառայության բնութագրող կողմն այն է, որ այն վերլուծում է օգտատերերի թվիթները՝ պարզելու համար, թե որ երգերի կամ կատարողների մասին են նրանք զրուցում։ Բացի այդ, այն հնարավորություն է տալիս օգտատերերին պարզել, թե ինչ երաժշտություն են նախընտրում տվյալ ստեղծագործողները։

 

Օրինակ՝ եթե օգտատերը հետաքրքրված է ինչ-որ երգչի, երգչուհու կամ խմբի կատարումներով և այդ մասին նշվում է նրա թվիթներում, ապա ծառայությունն ավտոմատ կերպով նրան է ուղարկում տվյալ երգչի կամ երգչուհու ամենաթարմ ստեղծագործությունները և դրա հետ կապված նյութերը։
 

Twitter #music. նոր մանրամասներ սոցկայքի երաժշտական ծառայության մասին