iPhone-ի բյուջետային տարբերակի առաջին լուսանկարն արդեն համացանում է

12:53 • 20.04.13

Ամերիկյան հեղինակավոր Apple ընկերությունը մոտ ժամանակները պատրաստվում է ներկայացնել իր բյուջետային iPhone-ը և ըստ տարբեր աղբյուրների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հսկան արդեն սկսել է սմարթֆոնի հավաքման աշխատանքները։


Ինչպես նշում է Daily Mail-ը, սպասված նորույթի առաջին լուսանկարն արդեն հայտնվել է համացանցում։ Դրանում ներկայացված է բյուջետային iPhone-ի պլաստմասե պատյանը՝ հետևի մասից։


Ոլորտի վերլուծաբանները նշում են, որ պլաստմասե պատյանի շնորհիվ նորույթի գինն անհամեմատ էժան կլինի՝ ի տարբերություն օրիգինալ iPhone-ի։ Այն կարժենա մոտ 300 դոլար։


Ավելի վաղ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն, հեռախոսը պետք է արտադրվի 5 տարբեր գույներով։ Այն նախատեսված է զարգացող շուկաների՝ մասնավորապես, Չինաստանի և Հնդկաստանի համար։

 

iPhone-ի բյուջետային տարբերակի առաջին լուսանկարն արդեն համացանում է