Panasonic-ը ներկայացրել է հեռուստացույցի էկրանին գրող էլեկտրոնային գրիչ

23:31 • 20.04.13

Panasonic ընկերությունը ներկայացրել է հեռուստացույցի էկրանին գրող էլեկտրոնային գրիչ, տեղեկացնում է mashable.com կայքը։

էլեկտրոնային գրիչը (Panasonic's TV Touch Pen), որը հնարավոր կլինի կիրառել Panasonic միայն որոշ պլազմային մոդելների դեպքում, թույլ կտա հեռուստացույցն օգտագործել որպես սենսորային էկրան:


Գրիչը գործի դնելու համար անհրաժեշտ է դրա ծայրով դիպչել էկրանին, և այն կկատարի սենսորային էկրանի գործառույթ: Էկրանին կհայտնվեն տարբեր ֆունկցիաներ իրականացնող պատկերներ, որոնցից հնարավոր է ընտրել գույնը կամ վրձնի տեսակը։


Էլեկտրոնային գրիչի ծայրի վրա տեղադրված է տեսախցիկ, որը նախատեսված է պլազմային հեռուստացույցի էկրանի վրա «գրելու» համար:


Ընկերությունն այս գրիչ մասին հայտարարել էր ավելի վաղ։


 

Panasonic-ը ներկայացրել է հեռուստացույցի էկրանին գրող էլեկտրոնային գրիչ