Թավ ձայնով տղամարդ ղեկավարները ավելի շատ աշխատավարձ են ստանում. հետազոտություն

00:57 • 21.04.13

 

Լուսանկարում՝ Salesforce.com –ի գլխավոր տնօրեն Մարկ Բենյոֆը


Առավել թավ ձայն ունեցող տղամարդ գլխավոր տնօրենները ավելի շատ են վաստակում, գրում է Business Insider-ը՝ Կալիֆոռնիայի համալսարանի և Դյուքի համալսարանի գիտնականների ուսումնասիրության հիման վրա:

800 գլխավոր տնօրենների դիտարկած գիտնականները եկել են այն եզրակացության, որ որքան ավելի ցածր է ղեկավարի ձայնային սպեկտրը, այնքան ավելի բարձր աշխատավարձ է նա ստանում, միջինը՝ 187.000 ԱՄՆ դոլար, ի տարբերություն սուր ձայնով ղեկավար տղամարդկանց:

Նույն հետազոտությունից պարզվում է նաև, որ ավելի թավ ձայնով տղամարդկանց ղեկավարած ընկերությունները 400 մլն ԱՄՆ դոլարով ավելին են, քան սուր ձայնով ղեկավարներինը:

Ավելի թավ ձա՞յն եք ուզում. հարցնում է BI-ն, և կատակով առաջարկում՝ փորձեք ծխել: