Հրապարակվել է Բերեզովսկու հուղարկավորության նոր ամսաթիվ

22:04 • 07.05.13

Ռուսաստանցի հանգուցյալ օլիգարխ Բորիս Բերեզովսկու հուղարկավորության նոր ամսաթիվ է հրապարակվել: Նրա ընտանիքին մոտ կանգնած աղբյուրից Дождь հ/տ-ին հայտնի է դարձել, որ հուղարկավորությունը տեղի է ունենալու Լոնդոնում` մայիսի 8-ին:

 

Ըստ աղբյուրի՝ մայիսի 6-ին նախատեսված հուղարկավորությունը չէր կայացել, քանի որ այդ տեղեկությունը տարածվել էր ԶԼՄ-ներով, այն դեպքում, երբ ընտանիքը ցանկանում է լրագրողներին հեռու պահել սգո արարողությունից:

 

Բերեզովսկուն մահացած էին գտել մարտի 23-ին, սակայն նրա մահվան պաշտոնական պատճառը կհրապարակվի միայն լրացուցիչ հետազոտություններից հետո: