Ավստրալացի աշակերտը բուտերբրոդ է նետել երկրի վարչապետի վրա

16:18 • 08.05.13

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի դպրոցներից մեկի բարձր դասարանի աշակերտը բուտերբրոդ է նետել երկրի վարչապետ Ջուլիա Գիլարդի վրա, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

 

Միջադեպը տեղի է ունեցել այսօր, երբ կառավարության ղեկավարն այցելել է դպրոց՝ հանդիպելու աշակերտների և ուսուցիչների հետ։


16-ամյա Թոմսոնը վրիպել է, նրա բուտերբրոդը նախատեսված է եղել ոչ թե վարչապետի, այլ մեկ այլ  դպրոցականի վրա նետելու համար։
 

Գիլարդը տեղի ունեցածին չափազանց հանգիստ է մոտեցել։ Նրա խոսքով՝ զարմանալի ոչինչ չկա, որ հարյուրավոր ոգևորված երեխաների մեջ եղել է մեկը, ում խելքին փչել է, թե ծիծաղելի կլինի, եթե նա փոքրիկ չարություն անի։
Վարչապետն իրեն ուղեկցող լրագրողներին կոչ է արել այդ ամենից ողբերգություն չսարքել։
 

Մի քանի օր առաջ Գիլարդը հեռուստաուղերձի ժամանակ երիտասարդ հեռուստադիտողներին տեղեկացրել էր, որ մտադիր է լրջորեն քննարկել Ավստրալիայում ընտրելու տարիքը 18-ից 16-ի իջեցնելու որոշումը։