Բաքվում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատարին
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում երեկ ուշ երեկոյան՝ ժամը 23.00-ի սահմաններում, ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Գնացքն ուղևորվելիս է եղել Մոսկվա։
Ըստ գործակալության՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ՝ բեռնատարի վարորդը, ով ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Դեպքի վայրում պարզվում են վթարի պատճառները։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։










