Լոնդոնում մեկնարկել է Բորիս Բերեզովսկու հուղարկավորության արարողությունը

18:25 • 08.05.13

Բրիտանական Բրուքվուդ գերեզմանատանը սկսվել է հայտնի ռուս գործարար Բորիս Բերեզովսկու հուղարկավորության արարողությունը, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Արդեն գերեզմանատուն են հասել Բորիս Բերեզովսկու դուստրը՝ Ելիզավետան, հանգուցյալի մերձավորներից Ահմեդ Զաքաևը և Վլադիմիր Վորոնովը։


«Մենք գիտենք, որ թաղմանը ներկա են լինելու միայն հարազատները, ընկերները դեռ սպասելու են»,-ասել է գործարարի շրջապատից մի աղբյուր։

 

Աղբյուրի խոսքերը հաստատել է նաև բրիտանացի լրագրող Լյուք Հարդինգը։

 

«Թաղման արարողությունն այժմ տեղի է ունենում փոքրիկ գերեզմանում։ Դա համեստ արարողություն է և շատ ընկերներ չկան»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ գերեզմանատունը փակվել է այլ այցելուների համար, և դրա դարպասները հսկում են ոստիկանները։ Նաև հայտնի էր դարձել, որ Բրուքվուդ գերեզմանատանն են նաև Բերեզովսկու ընկերուհին՝ Եկատերինա Սաբիրովան, և թիկնապահը, ով հայտնաբերել էր գործարարի դին։

 

Չնայած հանգուցյալի հարազատները ցանկանում էին գաղտնի պահել թաղման վայրը, սակայն այնտեղ արդեն հեռուստատեսային մի քանի խմբեր կան։


Բորիս Բերեզովսկու մահվան մասին հայտնի էր դարձել մարտի 23-ին։