Միլանի վերաքննիչ դատարանը Բերլուսկոնիին 4 տարվա ազատազրկման է դատապարտել
Միլանի վերաքննիչ դատարանը չորեքշաբթի օրը դատավճիռ է կայացրել՝ Իտալիայի նախկին վարչապետ միլիարդատեր Սիլվիո Բերլուսկոնիին դատապարտելով 4 տարվա ազատազրկման՝ իրեն պատկանող Mediaset մեդիա գրուպում իրականացրած ֆինանսական խախտումների համար, տեղեկացնում է РИА Новости-ն:
Այս որոշմամբ դատավորների խորհուրդը բավարարել է հայցվոր կողմի պահանջը և հաստատել անցյալ տարվա հոկտեմբերին առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը 4 տարվա ազատազրկման մասին, որոնցից համաներմամբ երեքը չեղյալ էին հայտարարվել: Դատարանը որոշել էր նաև, որ Բերլուսկոնին առաջիկա 5 տարիների ընթացքում չի կարողանա պետական պաշտոններ զբաղեցնել և առաջիկա 3 տարիների ընթացքում չի կարողանա ընկերության ղեկավարի պաշտոն ստանձնել:
Բերլուսկոնիին պատկանող Mediaset մեդիա գրուպի գործը դարձել էր Իտալիայի ամենահնչեղ դատական գործընթացներից մեկը՝ կապված 2002-2005 թթ ընկերության ղեկավարության կողմից իրականացված ֆինանսական խախտումների հետ:










