Բեռլինում պղծվել է խորհրդային զինվորների հուշահամալիրը

22:18 • 08.05.13

Բեռլինի Պանկովի շրջանում պղծվել է խորհրդային զինվորների հուշարձանը, հայտնում է РИА Новости-ն:
Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը անհայտ անձինք վիրավորական գրություններ են թողել հուշարձանին. «Խոշտանգում, բռնություն, աքսոր, սպանություն», «Զավթիչներ, կորեք», «45-ի մայիսի 8-ը մենք չեն տոնում» և այլն:

 

Ոստիկանները հայտնել են, որ ներկայում գրությունները մաքրվել են, իսկ դրանք հավանաբար ուլտրաաջակողմյանների ձեռքի գործն են եղել:

 

Հուշարձանը կանգնեցվել է 1947-48թթ-ին՝ ի հիշատակ այդ կողմերում զոհված խորհրդային զինվորների: