Իտալիայում նավը բախվել է դիսպետչերական աշտարակին. 7 զոհ (տեսանյութ)

16:10 • 08.05.13

Իտալիայի հյուսիսում՝ Ջենովայի նավահանգստում, նավը բախվել է դիսպետչերական աշտարակին, ինչի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, հայտնում է Interfax-ը:

 

Փրկարարներին հաջողվել է բախումից առաջացած փլատակների տակից ողջ մնացած մի մարդու դուրս բերել, որը ծանր վիճակում է: Նա 50-ամյա տղամարդ է, որն աշխատել է դիսպետչերանոցում:

 

Միջադեպը տեղի էր ունեցել նախօրեին ուշ երեկոյան, երբ Jolly Nero կոնտեյներատար նավն անհայտ պատճառներով խուսանավման ժամանակ հարվածել էր ափին կանգնած դիսպետչերական աշտարակին: