Բելգիայում 50 մլն դոլարի ադամանդների կողոպուտի գործով 31 մարդ է ձերբակալվել
Փետրվարին Բելգիայում գողացված 50 մլն դոլարի ադամանդների գործով 31 մարդ է ձերբակալվել Բելգիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում, հայտնում է Reuters-ը: Ձերբակալվածներից 24-ը Բելգիայից են: Ձերբակալվածների թվում նաև գործարար և իրավաբան կա:
Ձերբակալություններով զբաղվել է 300-ից ավելի ոստիկան: Սա համարվում է պատմության մեջ թանկարժեք քարերի կողոպուտի ամենախոշոր դեպքերից մեկը:
Փետրվարին ոստիկանի համազգեստով կողոպտիչները 120 փաթեթ ադամանդ էին գողացել Բրյուսելի օդանավակայանից առանց մեկ կրակոցի:










