Իրանի նախագահական ընտրություններին մասնակցության համար գրանցվել է առաջին կին թեկնածուն
Իրանում այս ամառ կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն է գրանցել առաջին կին թեկնածուն՝ Ռազիե Օմիդվարը, հայտնում է theiranproject.com կայքը՝ հղում անելով իրանական «Ֆարս» գործակալությանը։
46-ամյա կինն ասել է, որ իր հիմնական նպատակն է բարելավել երկրի վիճակն ու ծառայել պետությանը։ Իրանի Սահմանադրության համաձայն՝ կանանց չի արգելվում առաջադրվել նախագահական ընտրություններին, և հաղթանակի դեպքում Օմիդվարը կլինի Իրանի Իսլամական Հանրապետության առաջին կին ղեկավարը։
Գալիք ընտրություններին թեկնածուների գրանցումը սկսվել է մայիսի 7-ից ու կտևի մինչև մայիսի 11-ը։ Այնուհետ մայիսի 12-16-ն Իրանի պահապանների խորհուրդը կուսումնասիրի թեկնածուներից յուրաքանչյուրին՝ պարզելու, թե արդյոք նրանք ընտրարշավի շրջանակներում մրցելու իրավունք ունեն։ Միայն դրական պատասխան ստանալու դեպքում թեկնածուները կսկեն իրենց քարոզարշավը։
Իրանի 11-րդ նախագահական ընտրությունները կկայանան 2013թ. հունիսի 14-ին։










