Սաուդյան Արաբիայում մարդասպանին գլխատել են

00:05 • 08.05.13

Սաուդյան Արաբիայում գլխատել են մահվան դատապարտված տղամարդուն, ով մեղավոր էր ճանաչվել համերկրացի կնոջ սպանության մեջ, ասվում է երկրի Ներքին գործերի նախարարության՝ երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ, ինչպես տեղեկացնում է Interfax-ը:


Դատական լսումների ժամանակ պարզվել էր, որ Հուսամ ալ-Շարարին կտրել էր կնոջ կոկորդը, ով դիմադրություն էր ցույց տվել, երբ վերջինս փորձել էր բռնաբարել նրան:


Հանցագործի դատավճիռն իրականացվել էր Սաուդյան Արաբիայի հյուսիսային Սակակա քաղաքում: 2013-ին Սաուդյան Արաբիայում արդեն 37 մարդ է մահապատժի ենթարկվել: