Նիգերիայում իսլամիստները հարձակվել են բանտի վրա, սպանել 55 մարդու և ազատ արձակել բանտարկյալներին
«Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը Նիգերիայում որոշել է ազատ արձակել Բամ քաղաքի բանտի կալանավորներին, և դա հաջողվել է։
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, հարձակման ընթացքում նրանք սպանել են իրավապահ մարմինների ներկայացուցիչների և հրկիզել մի քանի շենք։
Սպանվածների թվում կա 22 ոստիկան, բանտի 14 աշխատակից, 2 զինծառայող, ինչպես նաև իսլամիստական խմբի 13 անդամ։ Տուժել է նաև 4 խաղաղ բնակիչ։
Հարձակումը հաջողությամբ է պսակվել. ավելի քան հարյուր դատապարտյալներ ազատ են արձակվել։ Ոստիկանական բաժանմունքը, ռազմական զորանոցը և մի քանի կառավարական շինություններ հրկիզվել են։
«Բոկո Հարամ» խմբավորումը ձևավորվել է 2002թ.-ին, իսկ 7 տարի անց բացահայտորեն դեմ է դուրս եկել կառավարությանը՝ զինված ահաբեկչական գործողություններ իրականացնելով Նիգերիայում։ Ամեն օր իսլամիստների կողմից սպանվում են հարյուրավոր մարդիկ։ Նրանք պայքարում են երկրի ողջ տարածքում շարիաթի օրենքներ հաստատելու համար։










