Երևան-Մեղրի ավտոճանապարհին «ԲՄՎ»-ն ընկել է ձորը, 21-ամյա վարորդը տեղում մահացել է, ևս երկու հոգի վիրավոր են
Այսօր գիշեր, ժամը 03.47-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին` Մալիշկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայության հերթապահները:
Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Երևան - Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 84LP880 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել հարակից ձորը, ինչի հետևանքով վարորդ 1992թ. ծնված Գարիկ Ղազարյանը տեղում զոհվել է:
Ուղևոր՝ 1992թ. ծնված Արմեն Վարդանյանն ինքնուրույն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատված:
Հրշեջ-փրկարարներն ուղևոր՝ 1992թ. ծնված Տարոն Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից:
Ուղևորներ Ա.Վարդանյանը և Տ.Հովհաննիսյանը տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:










