Սկսվել է քուրդ զինյալների դուրսբերումը Թուրքիայից

17:31 • 08.05.13

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը սկսել է քուրդ զինյալների դուրսբերումը Թուրքիայից, հայտնում է Российская Газета-ն:


Մայիսի 8-ին զինյալներին դուրս բերելու շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել ավելի վաղ քրդերի առաջնորդների և Թուրքիայի կառավարության միջև:


Այս ֆոնին Թուրքիայի հարավի Ջիզրա քաղաքում բախումներ են տեղի ունեցել քուրդ ակտիվիստների և ոստիկանների միջև: Ակտիվիստները դեմ են հանդես գալիս Անկարայի հետ երկարաժամկետ հաշտությանը:

Աղբյուրը հայտնում է, որ քրդերը երկրից հեռանում են զենքերը ձեռքին, քանի որ վախենում են թուրք զինվորականների հարձակումներից:

 

Նախատեսվում է, որ այս գործընթացի հետևանքով 2000 քուրդ պարտիզան կանցնի Իրաքի հյուսիս:
Քրդերի դուրսբերման շուրջ 2012-ի հոկտեմբերից տևական ու ծանր բանակցություններ էին ընթանում քրդերի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի և Թուրքիայի իշխանությունների միջև: Մարտին Օջալանը քրդերին կոչ էր արել զենքը ցած դնել և հաշտության գնալ թուրքերի հետ: Երկխոսությունն ուղղված էր թուրք-քրդական 35-ամյա հակամարտության կարգավորանը, որի հետևանքով 40 հազար մարդ է զոհվել: