Պուտինն աշխատանքից ազատել է ՌԴ փոխվարչապետ Սուրկովին

15:31 • 08.05.13

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է երկրի փոխվարչապետ Վլադիսլավ Սուրկովին պաշտոնից ազատելու մասին հրամանը, տեղեկացնում է gazeta.ru-ն։


Որոշումն ուժի մեջ է մտնելու այսօրվանից։ Սուրկովն այդ պաշտոնում նշանակվել էր 2012թ.-ի մայիսի 21-ին։

 

Փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը ժամանակավորապես իրականացնելու է Սուրկովի լիազորությունները։

 

Երկար տարիներ Սուրկովը եղել է ռուս ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։ 1999թ.-ին նա մտել է Կրեմլ և մինչև 2008թ.-ը եղել նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։