Ինձ թվում է խնդիրը կլուծվի. Տարոն Մարգարյանը Կոմայգու միասեռական մարմնավաճառների խնդրի մասին (տեսանյութ)

14:08 • 08.05.13

ՀՀ նորանշանակ կառավարության անդրանիկ նիստից հետո Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանով Tert.am-ի հարցին, թե արդյոք առաջիկա տարիներին կլուծվի՞ Կոմայգու հայտնի խնդիրը, պատասխանեց. «Մեր մանկական այգու համար մենք մեծ ներդրումներ են իրականացնելու, վարձակալը մոտ 4 մլն դոլարի ներդրում է իրականացնելու»:


Մեր այն դիտարկմանը, թե հարցը վերաբերում է այգում միասեռականների մարմնավաճառությամբ զբաղվելու խնդրին, քաղաքապետը պատասխանեց. «Ինձ թվում է խնդիրը կլուծվի»:


Որոշ լրատվամիջոցների հետ զրույցում քաղաքապետն անդրադառնալով այն հարցին, թե երևանցիներն ինչ ակնկալեն վերընտրված քաղաքապետից, նշեց, որ իրենք առաջիկա 4 տարիների ընթացքում երևանցիների սպասելիքները արդարացնելու են և թիմով օր ու գիշեր աշխատելու են, որ բոլորն ունենան ավելի լավ Երևան: