ԱՄՆ-ում 3-ամյա երեխան կրակել է իր վրա

12:24 • 09.05.13

Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում 3-ամյա տղա երեխան պատահմամբ կրակել է իր վրա։ Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով նահանգային ոստիկանության ներկայացուցիչներին, երեխան ատրճանակը հայտնաբերել է իր մորեղբոր պայուսակում և կրակել իր վրա։

 

Իրավապահների խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի։  29-ամյա Ջեֆրի Ուոլքերին, ում պատկանել է զենքը, մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր անփութության վերաբերյալ։

 

Ողբերգության վայրում գտնվել են նաև երեխայի ծնողները։ Երեխան հոսպիտալացվել էր, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։

 

ԱՄՆ-ում վերջին շրջանում հաճախակիացել են նման դեպքերը։ Մայիսի սկզբին 5-ամյա երեխան պատահմամբ կրակել էր իր 2-ամյա քրոջ վրա։