Չեխիայում քաղաքական սկանդալ է հասունանում. ԱԳ նախարարը ննջել է պառլամենտում նախագահի ելույթի ժամանակ (տեսանյութ)
Չեխիայում քաղաքական սկանդալ է հասունանում. արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը քուն է մտել պառլամենտում՝ նախագահ Միլոշ Զեմանի ելույթի ժամանակ, հաղորդում է Vesti.ru-ն:
Երկրի ղեկավարը հենց այդ պահին խոսում էր չեխական արտաքին քաղաքականության նպատակների և խնդիրների մասին: Սակայն նախարարը խաղաղ ննջում էր և բաց է թողել իր հասցեին հնչած քննադատությունը՝ նոր դեսպանների նշանակման հետ կապված:
Երբ Զեմանը նկատել է քնած ԱԳՆ ղեկավարին, դահլիճում փռթկոցներ են հնչել, իսկ ընդդիմադիր կուսակցության անդամները դուրս են եկել դահլիճից՝ ի նշան բողոքի:
Նոր դեսպանների նշանակման շուրջ վեճերը նախագահական ընտություններում նախկին մրցակիցների միջև շարունակվում են արդեն երկու ամիս. Շվարցենբերգը հրաժարվում է հաստատել այն անձանց թեկնածությունը, որոնց առաջարկում է նախագահը:
ա










