Եվրոպական Միությունն այսօր նշում է Եվրոպայի օրը

17:34 • 09.05.13

Եվրոպական Միությունն այսօր նշում է Եվրոպայի օրը, գրում է Обозреватель-ը։

 

Ողջ շաբաթվա ընթացքում միության պաշտոնական հաստատություններում և Բրյուսելի փողոցներում անցկացվել են բազմաթիվ թեմատիկ համերգներ, մրցույթներ, բանավեճեր, դասախոսություններ։

 

Եվրոպայի օրվա առթիվ Բրյուսելի բնակիչներն ու քաղաքացիները հնարավորություն են ունեցել ոչ միայն լուսանկարվել Եվրոպական հանձնաժողովի կամ խորհրդարանի շենքերի ֆոնին,այլև հանդիպումներ ունենալ եվրապատգամավորների և հանձնակատարների հետ։