«Հաղթանակի» զբոսայգում մեկնարկեց մայիսյան հաղթանակների տոնը (լուսանկարներ)
Մայիսի 9-ի երկու կարևոր հաղթանակների՝ Հայրենական մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման առթիվ, այսօր «Հաղթանակի» զբոսայգի էին ժամանել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, ինչպես նաև կառավարության գրեթե ողջ կազմը՝վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։
Նրանք նախ ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։ Այնուհետև հնչեցին Խորհրդային Միության ու Հայաստանի Հանրապետության օրհներգերը։ Տոնական այս օրը նշվեց փոքրիկ շքերթով. զբոսայգու հրապարակով անցան Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը։
Զինվորական արարողությունից հետո պաշտոնական այրերը, ավանդույթի համաձայն, այգում տեղակայված վրանների տակ վետերանների հետ զինվորական կերակուր ճաշակեցին։










