Մեքսիկայում կորել են Ինտերպոլի մի խումբ աշխատակիցներ

13:30 • 09.05.13

Մեքսիկայի հյուսիսում կորել են Ինտերպոլի մի խումբ աշխատակիցներ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Չիուաուա նահանգի նահանգապետ Սեսար Դուարտե Խակեսին։

 

Ըստ իշխանությունների տվյալների՝ խոսքն Ինտերպոլի 4 գործակալների և Մեքսիկայի գլխավոր դատախազության մեկ աշխատակցի մասին է։ Տեղեկություն կա, որ նրանք անհետացել են ԱՄՆ-ին սահմանակից Չիուաուա քաղաքից դեպի Սյուդադ Խուարես քաղաք ճանապարհին։

 

Դեռևս տվյալներ չկան կորածների ազգության մասին։ Տարվում է հետաքննություն։

 

Չիուաուա նահանգի տարածքում գործում են մի քանի հանցավոր խմբավորումներ, որոնք պայքարում են թմրանյութերի գերեկամտաբեր անօրինական բիզնեսի հսկողության համար։