Կոմիտասի պողոտայում մեքենա է կողաշրջվել

09:20 • 09.05.13

Մայիսի 8-ին՝ ժամը 22։47-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 65 շենքի մոտակայքում՝ Լամբադա կամրջի հարևանությամբ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ «ՎԱԶ 2106» մակնիշի 09ՕՕ272 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Լավրենտ Գ.-ն) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը և կողաշրջվել: Զոհեր և տուժածներ չկան: