Հինգ տարի շարունակ ասում ենք, որ գողերից ու ավազակներից պետք է ազատվեք. Լևոն Տեր-Պետրոսյան

16:06 • 09.05.13

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը քանի գոյություն ունի, պետք է պայքարի: Խոսելով ՀԱԿ-ի առաջիկա անելիքների մասին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով Մայիսի 9-ի տոների կապակցությամբ «Հաղթանակի» զբոսայգի էր այցելել:


«Հինգ տարի շարունակ ասում ենք, որ գողերից ու ավազակներից պետք է ազատվեք: Սա գրավականը չէ, այլ խնդիրը, նպատակը: Եթե չեք համարում գող են, ավազակ են, նրանց հետ հանգիստ ապրեք, համարու՞մ եք գող ու ավազակ են… դե ուրեմն պետք է ազատվել, ուրիշ բան չկա»,- ասաց նա:


Այն դիտարկմանը, թե մինչ օրս պայքարը արդյունք չի տվել, Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ նշանակում է, որ պետք է 100 տարի պայքարել:


«Եթե պայքարես արդյունք անպայման կլինի: Այ, պետք է չասեք արդյունք չի տվել, դուք պայքարի ոգին ոչնչացնում եք: 3008-ին էլ նույնը թեկուզ լինի, պետք է պայքարել»,- ասաց նա: