Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի զորահանդեսը (ուղիղ միացում)

10:34 • 09.05.13

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված Հաղթանակի զորահանդեսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Մոսկվայի կենտրոնը փակվել է տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Հանդիսատեսի տրիբունաները լի են մարդկանցով, նրանցից շատերը Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են։


Զորահանդեսն ընդունում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հրամանատարն է Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապես Վլադիմիր Չիրկինը։



ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ բարձրաստիճան անձանց ներկայությամբ Շոյգուն ու Չիրկինը կանցնեն հրապարակով և կողջունեն զինվորականներին՝ շնորհավորելով Հաղթանակի օրվա առթիվ։

Զորահանդեսին մասնակցում է ավելի քան 11.000 զինվորական, ՌԴ ռազմաօդային ուժերի 101 միավոր մարտական տեխնիկա և 68 ինքնաթիռ ու ուղղաթիռ։