Երկու օրվա ընթացքում Իրանի նախագահի պաշտոնի համար հայտ է ներկայացրել 140 թեկնածու
Իրանի ներքին գործերի նախարարությունն իսլամական պետության նախագահի թեկնածուների գրանցման երկրորդ օրվա ավարտին (սկսվել է մայիսի 7-ին) հայտնել է, որ նախագահական ընտրություններին մասնակցության ցանկություն է հայտնել 144 մարդ, հայտնում է Взгляд-ը:
Իրանի ՆԳՆ տեղեկության համաձայն՝ թեկնածուների գրանցման առաջին օրը գրանցվել է 75 մարդ, որոնցից 5-ը պետական և ազդեցիկ գործիչներ են։
Երկրորդ օրը գրանցվել է 69 մարդ, նրանցից երկուսը՝ կանայք, որոնք նախկինում չեն նկատվել Իրանի քաղաքական կյանքում։
Իրանի Սահմանադրության համաձայն՝ նախագահական ընտրություններն անցկացվում են 4 տարին մեկ՝ այլընտրանքային հիմունքով, գործադիր իշխանության ղեկավարին ընտրում են գաղտնի քվեարկությամբ։
Թեկնածուն պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝ ունենա իրանական ծագում և Իրանի քաղաքացիություն, կազմակերպչական ունակություններով օժտված լինի, ունենա լավ կենսագրություն, բարեպաշտ լինի և այլն։
Թեկնածուների համապատասխանությունը պահանջներին կորոշի «Դիտորդական խորհուրդը»։
Իրանում նախագահական ընտրություններ տեղի կունենան հունիսի 14-ին։










