Էլիզաբեթ 2-րդ թագուհու ելույթը խորհրդարանում (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Վեսթմինսթերյան պալատում երեկ Էլիզաբեթ 2-րդ թագուհին ելույթ է ունեցել բրիտանական խորհրդարանի նոր նստաշրջանի պաշտոնական բացման արարողության ժամանակ և նշել է երկու պալատների աշխատանքի առաջնային խնդիրներն առաջիկա 12 ամիսների համար։
Թագուհին պատմել է ապագա 20 օրինագծերի մասին, չնայած որ նրա ելույթը տևել է ընդամենը 10 րոպե, հայտնում է buro247.ru-ն։
Արարողությունից հետո խորհրդարանի անդամներն ուղևորվել են Համայնքների պալատ՝ քննարկելու ապագա օրինագծերը։
Առաջին անգամ խորհրդարանի հերթական նստաշրջանի բացմանը թագուհուն ուղեկցել է ոչ միայն նրա ամուսինը, այլև որդին՝ Ուելսի արքայազնը կնոջ՝ Կամիլա դքսուհու հետ։










