Աշխատավայրերում ամերիկացիները մահանում են 271 անգամ ավելի հաճախ, քան ահաբեկչության ժամանակ. հետազոտություն
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ամեն օր աշխատանքի վայրում մահանում են ԱՄՆ-ի շուրջ 150 քաղաքացիներ, գրում է Russia Today-ը:
ԱՄՆ-ի Աշխատանքի ֆեդերացիան և Արհմիությունների կոնգրեսը (AFL-CIO) հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ 2011-ին ավելի քան 4.5 հազար աշխատակիցներ մահացել են իրենց աշխատավայրում:
Աշխատավայրում ուղղակիորեն տեղի ունեցող դեպքերից բացի գոյություն ունի ևս մեկ վտանգ. աշխատանքային վիճակագրության բյուրոյի տվյալներով շուրջ 50 հազար մարդ մահանում է մասնագիտական հիվանդություններից:
Վերջերս Տեխասում և Բանգլադեշում տեղի ունեցած արդյունաբերական աղետները գրավել են համաշխարհային հանրության ուշադրությունն այս հարցի շուրջ: Տեխասի պարարտանյութերի գործարանում զոհվել է 15 մարդ և հայուրավորները վիրավորվել են, իսկ Բանգլադեշի մայրաքաղաքում գործարանի փլուզման հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 800-ը:










