Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին «ՈՒԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

12:47 • 09.05.13

Մայիսի 9-ին` ժամը 10:59-ին, ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի 24 TU 159 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1991 թ. ծնված Ա. Արդոյանը (Բաղրամյան գյուղի բնակիչ) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն:


Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: