Ռուսաստանում վետերանը մահացել է Հաղթանակի օրվան նվիրված համերգի ժամանակ
Ռուսաստանի Դաշնությունում Հաղթանակի օրվան նվիրված համերգի ժամանակ վետերան է մահացել, հայտնում է Life News-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանում գտնվող «Տրոիցկի» մշակույթի տանը։ Ծերունին սրտի կաթված է ստացել հենց հանդիսավոր ելույթի ժամանակ։
Ներկաները փորձել են արհեստական շնչառություն տալ վետերանին, հերթապահող բժիշկներն իրենց հերթին փորձել են փրկել նրա կյանքը, սակայն չի հաջողվել։
Ծերունու սիրտը կանգ է առել հենց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվա նախօրեին։










