Երևանում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտ զենք-զինամթերք են թողել

10:59 • 16.05.13

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Կարեն Դեմիրճյանի անվան» մետրոպոլիտենի պահպանության ոստիկանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 15-ին, ժամը 11.15-ին, անհայտ անձից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի դրսի դռների մոտ գտնվող աղբարկղի մեջ:

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, 2 նռնակի պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի` 103 և 5.45 մմ տրամաչափի 74 փամփուշտ:


Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: