Կամբոջայում գործարանի տանիքի փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ

08:44 • 16.05.13

Կամբոջայում կոշիկի գործարանի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ. տեղեկանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Wing Star Shoes Co Ltd ընկերությանը պատկանող գործարանի բետոնե ծածկը փլուզվել է աշխատակիցների վրա։ Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքից արևմուտք գտնվող Կամպոնգսպի նահանգում։


«Շենքի ներսում եղել է մոտ 100 մարդ։ Փլուզումը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 07։00-ին»,- հաղորդել է աղբյուրը։


Reuters գործակալության տեղեկություններով փլատակների տակ դեռ մոտ 50 մարդ կա։ Փրկարարները շարունակում են որոնել նրանց։