Իրանում հստակեցվել է, որ կինը չի կարող նախագահ դառնալ. 30 հավակնորդ կանանց շանսերը զրոյացվել են

19:00 • 16.05.13

լուսանկարում՝ Թեհրանի հին շուկան

 

Իրանցի բարձրաստիճան հոգևորական Այաթոլա Մոհամեդ Յազդին հստակեցրել է, որ Իրանում կինը չի կարող նախագահ դառնալ: Այդ կերպ զրոյացվել են այն 30 կանանց շանսերը, որոնք պատրաստվում էին մասնակցել հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին, հայտնում է Associated Press-ը: Նա մասնավորապես ասել է, որ «օրենքով դա թույլատրված չէ»:

 

Աղբյուրը նկատում է, որ մինչ այդ հայտարարությունն էլ կանանց թեկնածությունն Իրանում գրեթե անհնարին էր համարվում. այդ երկրի Սահմանադրության մեջ օգտագործված է մի բառ, որ նախագահ կարող է լինել տղամարդը: Կանայք այդ երկրում պատգամավոր ընտրվել են:

 

Մինչ այժմ Հեղափոխության պահապանների խորհուրդը 686 մարդու է գրանցել, որոնք ցանկանում են փոխարինել նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Վերջնական՝ հաստատված ցուցակը կներկայացվի երեքշաբթի օրը: