Մեքսիկայում պաշտոնյան ազատվել է աշխատանքից՝ դստեր վարքի պատճառով

10:04 • 16.05.13

Մեքսիկայի սպառողների իրավունքների պաշտպանության գործակալության պետ Ումբերտո Բենիտեսն ազատվել է աշխատանքից՝ դստեր վարքի պատճառով. նա փորձել է օգտվել հոր ծառայողական դիրքից։



Ինչպես պարզվել է, Բենիտեսի դուստրը փորձել է հոր կապերի շնորհիվ փակել տալ Մեխիկոյի հայտնի ռեստորանը, քանի որ այնտեղ նրան չեն տրամադրել այն սեղանը, որը նա է ցանկացել։ Նրա վարքագիծը մեծ վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում։

 

Մեքսիկայի նման երկրի համար, որտեղ անձնական կապերը շատ հաճախ են օգտագործվում, պաշտոնից ազատումը դեռ հազվադեպ հանդիպող երևույթ է։ Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի, դա ազդանշան է, որ երկրում դրական տեղաշարժ է նկատվում իշխանության չարաշահման դեմ պայքարում։