Գյուլը Ռեյհանլըի բնակիչներին կոչ է արել զերծ մնալ սադրանքներից

16:00 • 16.05.13

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այցելել է Հաթայ նահանգի Ռեյհանլը քաղաք, որտեղ մի քանի օր առաջ խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել, տեղեկացնում է TRT Haber-ը։

 

Գյուլը խոստացել է, որ Ռեյհանլըի պայթյունների մեղավորներն անպայման պատասխան են տալու։


Աբդուլլահ Գյուլը Ռեյհանլըի բնակիչներին կոչ է արել չտրվել սադրանքներին և շարունակել հանդուրժողաբար վերաբերվել սիրիացի փախստականներին։

 

Ռեյհանլըի ահաբեկչության գործով ձերբակալվածների թիվը հասել է 13-ի։ Նրանցից 4-ն արդեն կալանավորվել են։

 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ռեյհանլըի վարչական շենքերից մեկի մոտակայքում պայթյուններ էին որոտացել, պայթեցվել էին ականապատ ավտոմեքենաներ։ Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 51 մարդ։