Անձրևները կշարունակվեն. մայիսի 17-ին, 19-21-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

19:11 • 16.05.13

Մայիսի 17-ին, 19-21-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ. այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջը։

 

ՀՀ տարածքում՝ մայիսի 17-ին, 19-21-ին հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում, 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին, 19-21-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքանով կնվազի:

 

Երևանում՝ մայիսի 17-ին, 19-21-ին հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է, 18-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: