Կենգուրուն հարձակվել է ավստրալացի պաշտոնյայի վրա

19:35 • 16.05.13

Ավստրալիայի մայրաքաղաքի տարածքային կառավարման նախարար Շեյն Ջաթենբերին կենգուրուի հարձակման զոհ է դարձել, հայտնում է The Guardian-ը:

 

41-ամյա պաշտոնյան ասել է, որ դա տեղի է ունեցել մայրաքաղաքի Էյնսլի արվարձանում, որտեղ ինքը վազքով է զբաղվելիս եղել: Նրա վրա դիմացի մարգագետնից հարձակվել է արևելյան մոխրագույն կենգուրուն:

 

Պաշտոնյայի բնորոշմամբ դա «կատաղի պայքար» է եղել: 1,4 մետրանոց պարկավորը գետնին է տապալել պաշտոնյային և հարվածներ է տեղացել: Արդյունքում նրա ոտքերին 2 խոր ճանկռվածքներ են մնացել: Պատահական անցորդը նախարարին տուն է տեղափոխել:

 

Որպես կանոն, կենգուրուները հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա: