Ղազախստանում հավի մսով լի բեռնատարը կրկնակի առևանգման է ենթարկվել

21:42 • 16.05.13

Ղազախստանի Թեմիրթաու քաղաքում մեկ օրվա մեջ երկու անգամ գողացել են հավի միս տեղափոխող բեռնատարը: Սկզբում կայանված մեքենան առևանգել է ոմն Կիրիլ Պոպովը, իսկ ավելի ուշ նա ինքն է գողության զոհ դարձել, հայտնում է Вести.Ru՝ Express-k-ին հղումով:

 

Պոպովն, առևանգելով հավի մսով լի բեռնատարը, որոշել է ընկերների հետ խնջույք կազմակերպել: Իր հետ վերցնելով 30 կգ թռչնամիս, ընկերների հետ մեկնել է մոտակա գյուղ: Քաղաք վերադառնալու ճանապարհին հարբած լինելով՝ հանցագործն ավտովթարի է ենթարկվում, ինչի հետևանքով բեռնատարը շրջվում է: Մեկնելով օգնության հետևից և վերադառնալով դեպքի վայր՝ նա գտնում է բեռնատարը ամբողջովին թալանված և դատարկ:

 

Թեմիրթաուի քաղաքային դատարանը հանցագործին դատապարտել է երկու տարվա ազատազրկման, իսկ գողոնը գողացողին հայտնաբերել չի հաջողվել: