Լոս Անջելեսի մի շարք դպրոցներ փակվել են կրակոցների սպառնալիքի պատճառով
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի Մոնտերեյ Պարկ շրջանում նախապատրաստվող զանգվածային կրակոցների մասին անանուն հաղորդագրության պատճառով հինգշաբթի առավոտյան մի շարք դպրոցներ են փակվել, իսկ մոտակա քոլեջի ուսանողները տարհանվել են: Հաղորդագրությունը ստացվել է տեղի ոստիկանությունում, հայտնում է РИА Новости-ն՝ Los Angeles Times-ին հղումով:
Los Angeles Times պարբերականի տեղեկության համաձայն՝ անհայտ անձը զանգահարել է ոստիկանական բաժանմունք և հայտնել, որ տեղի ժամանակով 08:00-ին Մոնտերեյ Պարկ շրջանի դպրոցներից մեկում կրակոցներ են տեղի ունենալու: Զանգին հետևելով՝ ոստիկաններին հաջողվել է պարզել, որ զանգահարել են բջջային հեռախոսով Լոս Անջելեսի քոլեջի կորպուսներից մեկից: Ոստիկանները փակել են բոլոր ճանապարհները և շրջափակել ամբողջ շրջանը, սակայն հանցագործին ձերբակալել դեռևս չի հաջողվել:










