Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մայիսի 16-ին երկրում սուգ է հայտարարել։ Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին նախագահը գրել է Facebook-ի իր էջում։
Երկրի բոլոր պետական հաստատություններում այսօր իջեցվել են դրոշները և հետաձգվել ժամանցային միջոցառումները։
Այսօր՝ ժամը 08։00-ին, Թբիլիսի են տեղափոխվել թալիբների հարձակման հետևանքով Աֆղանստանում զոհված 3 վրացի զինվորականների մարմինները։ Դրանք փոխանցվելու են հարազատներին՝ հուղարկավորության համար։
Վրաստանի կառավարությունը երեկ դիմել էր նախագահին՝ մայիսի 16-ը սգո օր հայտարարելու խնդրանքով։










