Նեպալում զբոսաշրջիկներ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

12:18 • 16.05.13

Նեպալում վայրէջքի պահին զբոսաշրջիկներ տեղափոխող թեթև ինքնաթիռ է վթարի ենթարկվել, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով տուժել է 20 մարդ։ Տեղի ոստիկանությունը հաղորդում է, որ ինքնաթիռում եղել է 21 մարդ, և նրանք բոլորը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Չորսի վիճակը գնահատվում է ծանր։

 

Ինքնաթիռն իրականացրել է Պոկհարա-Ջոմսոն չվերթը։ Օդանավում եղել է 9 զբոսաշրջիկ՝ Ճապոնիայից, իսկ մնացածը Նեպալի քաղաքացիներ են։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

 

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Նեպալի մոտ ուղևորատար ինքնաթիռ էր կործանվել, ինչի հետևանքով զոհվել էր 19 մարդ, այդ թվում՝ Չինաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։