Պրահայում արգելել են փողոցային երաժիշտների ելույթները

15:04 • 16.05.13

Պրահայի (Չեխիա) քաղաքապետարանն արգելել է փողոցային երաժիշտների ելույթները, հայտնում է Газета-ն։

 

Համաձայն նոր որոշման՝ փողոցային երաժիշտների ելույթները լիովին արգելված են քաղաքի պատմական կենտրոնի 17 վայրերում, մասնավորապես՝ Ստարոմեստկա հրապարակում, Ցելետնա և Կարլովա փողոցներում։ Նոր որոշումը չի վերաբերվում Կարլովա կամրջին, որտեղ գործում են հատուկ կանոններ։

 

Հետաքրքիր է, որ այսպես կոչված՝ լուռ ներկայացումները թույլատրելի են առանց որևէ սահմանափակումների։