Կրեմլում ուղղաթիռային հարթակ են կառուցել Պուտինի համար

12:00 • 16.05.13

Կրեմլում ուղղաթիռային հարթակ են կառուցել նախագահ Վլադիմիր Պուտինի համար։ Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 

«Կրեմլում հարթակը կառուցել են, արդեն թռիչքներ են տեղի ունեցել»,-ասել է Պեսկովը։

 

Նախագահի մամուլի խոսնակը հավելել է, որ Պուտինն օգտագործելու է Մի-8, քանի որ նա թռչում է միայն այդ ուղղաթիռներով։

 

Պեսկովի խոսքով՝ Կրեմլի պատմական շենքին ոչ մի վնաս չի հասցվի, անգամ եթե ծանր տեխնիկա օգտագործվի։