Ռուսաստանի Կեմերովո քաղաքում կինը սպանել է իր սենյակակցին`Ստաս Միխայլովի հանդեպ խանդի պատճառով

23:49 • 16.05.13

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում կինը սպանել է իր սենյակակից հարևանին, ով երգիչ Ստաս Միխայլովի նկատմամբ խանդի պատճառով, արգելել է նրան հեռուստատեսությամբ դիտել երգչի համերգը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով շրջանի դատախազության հաղորդագրությունը:

 

Դեպքը տեղի է ունեցել 2013-ի մարտին, սակայն ավելի վաղ այդ մասին չէր հաղորդվում:

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ կնոջ և տղամարդու միջև վեճ է ծագել, երբ վերջինս սպառնալով արգելել է կնոջը դիտել Ստաս Միխայլովի համերգը: Ի պատասխան սպառնալիքների՝ կինը գնացել է խոհանոց՝ դանակ վերցնելու:


Դատախազությունից տեղեկացնում են, որ միջադեպքից հետո կինը շտապ օգնություն չի կանչել՝ մտածելով, որ վնասվածքը լուրջ չէ:


Դատարանը քննում է գործը «սպանության» հոդվածով: