Ավանում վրաերթի են ենթարկել 21-ամյա երիտասարդի

10:45 • 16.05.13

Երևանի Ավան թաղամասի Խուդյակով փողոցի 214/6 հասցեի մոտ մայիսի 15-ին՝ ժամը 17.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի։


Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, երիտասարդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: