Սիբիրում տղամարդը հրաձգություն է կազմակերպել խանութում

14:19 • 16.05.13

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում անհայտ անձը հրաձգություն է կազմակերպել խանութում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ոստիկանությանը հղումով։

 

Միայն հայտնի է, որ տղամարդը մտել է խանութ, կրակել է վաճառողուհուն, ապա ինքն իրեն։ Հաղորդվում է ևս մեկ վիրավորի մասին։


Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն։


Խանութի անվանումը, որում տեղի է ունեցել միջադեպը, չի նշվում։