Սվազիլենդում վհուկներին արգելվել է բարձր թռչել
Սվազիլենդի թագավորությունում, որի հետ Հայաստանը վերջերս դիվանագիտական հարաբերություններ հաստատեց, վհուկներին արգելվել է 150 մ-ից բարձր թռչել, հայտնում է Lenta.ru-ն:
Երկրի քաղաքացիական ավիացիան համապատասխան փոփոխություններ է մտցրել երկրի օդագնացության օրենսդրության մեջ: Օրենքը խախտած վհուկներին խոշոր տուգանք է սպառնում ՝ 55 հազար ԱՄՆ դոլարի չափով:
Վհուկներից բացի, այդ երկրում արգելվել է բարձր թռչել նաև խաղալիք ինքնաթիռներին և օդապարիկներին:
Այս միջոցառումները ձեռնարկվել են այն բանից հետո, երբ Սվազիլենդում ձերբակալել են մասնավոր խուզարկուի, որը տեսախցիկով համալրված խաղալիք օդանավի միջոցով լրտեսել է: Իսկ մեկ ամիս առաջ էլ երկրի խորհրդարանական ընտրությունների ժամանակ թեկնածուներին արգելել են մոգություն բանեցնել:
Սվազի ցեղի երկիր Սվազիլենդում հավատում են մոգությանը:










